Ալեն Սիմոնյանը չի հերքում, որ թքել է քաղաքացու վրա. ԱԺ նախագահը՝ սկանդալի կենտրոնում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, նրա մամուլի խոսնակը և ՔՊ-ական պատգամավորը չեն հերքում տեղեկությունը, որ Ալեն Սիմոնյանը երեկ Կասկադում թքել է ազգությամբ հայ Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա։

Ալեն Սիմոնյանի և Կարեն Մկրտչյանի միջև միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներով զբոսնող ԱԺ նախագահին տեսնելուց հետո կանադահայը վանկարկել է՝ «Դավաճա՛ն, դավաճա՛ն»։

Ալեն Սիմոնյանը թեմային անդրադարձել էր երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա խոսել է ամեն ինչից, իրեն ներկայացրել, մեջբերում եմ՝ «ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա», բայց որևէ կերպ չի անդրադարձել քաղաքացու վրա թքելու մասին տեղեկություններին։ Ժողովրդի ձայնով իշխանության եկած Սիմոնյանը հարկ չի համարել ժողովրդին պարզաբանել՝ արդյո՞ք նման կերպ վարվել է քաղաքացու հետ, թե՝ ոչ։

«Ու միշտ տենց է լինելու, բնական է, որ մարդկանց զուգարաններում չեն ծեծելու ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ Ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ, մեր պատգամավորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարա խփի ու հետո երկար վազի, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատկից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- գրել է Սիմոնյանը:

Քանի որ Ալեն Սիմոնյանն այս գրառմամբ չի հերքում թքելու փաստը, Factor TV-ն այսօր ԱԺ նախագահի մամուլի խոսնակին խնդրեց հերքել կամ հաստատել՝ արդյո՞ք եղել է նման բան։ Խոսնակն ասաց, որ չի մեկնաբանում՝ նշելով, որ քաղաքացին փորձել է հարձակվել ԱԺ նախագահի վրա, այնինչ հրապարակված կադրերից աչքի հատվածում վնասվածքներ ունի Կարեն Մկրտչյանը։

ՔՊ վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մեկնաբանությունն էլ ավելի շատ հուշում է, որ Ալեն Սիմոնյանն իսկապես նման պահվածք է դրսևորել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Ալեն Սիմոնյանը խնդիրը փորձել է լուծել իր կարգավիճակին ոչ հարիր կերպով։ Իրավապաշտպան նշում է՝ եթե հեղափոխության ժամանակ ոչ թե անձերը մերժվեին, այլ համակարգը, այսօր նման իրավիճակների ականատես չէինք լինի։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՔՊ-ականների հայտարարություններն ու գործողություններն անպատասխանատու վարքի դրսևորում է համարում։

Իսկ ՔՊ-ում կարծում են, որ Դաշնակցությունում իրենց նկատմամբ, այսպես ասած, պարտիզանական գործողությունների սցենար են մշակել։ Վահանգ Ալեքսանյանն Ալեն Սիմոնյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպից զատ՝ հիշեցնում է նախորդ շաբաթվա վերջին ԱԺ-ում ՀՅԴ-ական Մհեր Սահակյանի կողմից իշխանական Վլադիմիր Վարդանյանին հարվածելու միջադեպը, որի հետևանքով ՔՊ-ականն աչքի շրջանում վնասվածքներ էր ստացել։ Այսօր էլ ՔՊ-ականները հայտարարեցին, որ երեկ երեկոյան էլ հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ ՆԳՆ-ից չնայած հայտնում են, որ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասով որևէ ահազանգ կամ հաղորդում չեն ստացել։

Նշենք, որ իրավապահները քննության առարկա չեն դարձրել Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու մասին տեղեկությունները, այնինչ, որոշ իրավաբանների գնահատմամբ, արարքը կարող էր գնահատվել որպես խուլիգանություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան