Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ադրբեջանը Թեհրանին պատասխան բողոքի նոտա է հղել

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր ստացել է իրեն ուղղված Բաքվում Իրանի դեսպանատան բողոքի նոտան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ նշելով, որ այդ կապակցությամբ Իրանի դեսպան Աբաս Մուսավին կանչվել է ԱԳՆ և նրան պատասխան բողոքի նոտա է հղվել։

Հաջիզադեն ասել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների հետ կապված իրանական կողմի հայտարարությունները, իբր, չեն արտացոլում իրականությունը, և իրանական կողմին է ներկայացվել պատասխան բողոքի նոտա, ինչպես նաև իրանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի դեմ հոդվածների ցանկ։

Հանդիպման ընթացքում «ընդգծվել է հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ կեղծ և կանխակալ տեղեկատվության տարածումը կանխելու նպատակով»:

Հավելենք, որ ավելի վաղ Թեհրանը բողոքի նոտա էր հղել Բաքվին ադրբեջանական լրատվականներում հակաիրանական հրապարակումների և վիրավորանքների հետ կապված։ Իրանի դեսպանատունը պահանջել էր անմիջապես դադարեցնել նման հրապարակումները։

Էմմա Չոբանյան