Մեկնարկում են 2023 թ․ պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող հուշարձանների տարածք՝ աշխատանքների մեկնարկից առաջ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկելու, ինչպես նաև շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանությունը ստուգելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այցին ներկա էին նաև վերականգնման աշխատանքներ և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:


Շարունակվում են 2022 թ. մեկնարկած ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի վերականգնման աշխատանքները: Այցի ընթացքում քննարկվել են 2023 թ. նախատեսված աշխատանքները, քանդման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած՝ նախկինում (ԽՍՀՄ տարիներին) իրականացված վերակառուցման բացթողումների հետևանքով առաջացած խնդիրները և հնարավոր լրացուցիչ ծավալների ավելացումը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիր: Չնայած այն հանգամանքին, որ Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները նույնպես նախատեսվում է իրականացնել տարվա ընթացքում, դրանք դեռևս շինարարական հրապարակի նախապատրաստական փուլում էին: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են ջրահեռացման, ծածկասալերի և ներքին առագաստների քարերի փոխարինման խնդիրները: