ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը ՌԴ-ին կստիպի հակաքայլեր ձեռնարկել․ Պեսկով

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ռուսաստանը ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցելու հետ կապված։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կրեմլում կարծում են, որ դա իրավիճակի հերթական սրումն է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոտնձգություն է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, մեր շահերի դեմ։ Մենք դա այդպես ենք ընկալում։ Մենք հակաքայլեր ենք ձեռնարկելու՝ ապահովելու մեր անվտանգությունը տակտիկական ու ռազմավարական առումով»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ հակաքայլերն այնպիսին կլինեն, որոնք Ռուսաստանի Դաշնությունն «անհրաժեշտ կհամարի»։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները ժամանակին կհայտնեն Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի գործողությունների պատասխանի մասին։

«Հավատացեք, մեր զինվորականները մեզ ժամանակին կտեղեկացնեն ամեն ինչի մասին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների հնարավոր տեղակայմանը Ռուսաստանի արձագանքի մասին հարցին։

«Ուշադիր հետևելու ենք, թե ինչ է տեղի ունենալու Ֆինլանդիայում, ինչպես է Հյուսիսատլանտյան դաշինքը շահագործելու Ֆինլանդիայի տարածքները՝ այնտեղ զենք, համակարգեր, ենթակառուցվածքներ տեղադրելու առումով, որոնք մոտ կլինեն մեր սահմաններին և կարող են սպառնալ մեզ: Կախված դրանից՝ միջոցներ կձեռնարկվեն»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ՆԱՏՕ-ին երկրների անդամակցումը կազդի երկկողմ հարաբերությունների վրա։

«Իհարկե, դա չի կարող չազդել դաշինքի նոր անդամ դարձած երկրների հետ երկկողմ հարաբերությունների բնույթի վրա»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախօրեին հայտարարել էր, որ Ֆինլանդիան այսօր՝ ապրիլի 4-ին պաշտոնապես դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։

Էմմա Չոբանյան