Փոփոխություն՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ. ծրագրում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների կայուն զարգացման համար։

2023 թ. հունվարի 31-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ ծրագրի շրջանակում համագործակցության պայմանագիր է կնքել թվով 4 կազմակերպություն՝ 3 բանկ և 1 վարկային կազմակերպություն։ Սակայն մինչ օրս դեռևս չի կնքվել հիփոթեքային վարկավորման որևէ գործարք, քանի որ ծրագրով սահմանված որոշ պահանջներ հակասում են վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերին ներկայացվող պահանջներին, ինչը խոչընդոտում է ծրագրի իրականացմանը։

Փոփոխությունների նպատակն է բարելավել ծրագրի պայմանները՝ դրանք համապատասխանեցնելով հիփոթեքային վարկավորման գործընթացի շրջանակում բանկերում և վարկային կազմակերպություններում սահմանված ընթացակարգերին, ինչպես նաև վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերին ներկայացվող պահանջներին։

Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ և լրացմամբ բացառվում են այն դեպքերը, երբ ոչ աշխատանքային օրերի պատճառով (ինչպես նաև երբ առաջին վճարման օր չի նշանակվում վարկի տրամադրմանը հաջորդող ամսվա 20-ը) հիփոթեքային վարկի վճարման ժամանակացույցում կատարվում են որոշակի փոփոխություններ՝ խախտելով նշված սահմանաչափերը, ինչի արդյունքում ծրագրի բոլոր պայմաններին բավարարելու դեպքում շահառուն ստիպված է լինում կատարել ամսական վճարումներ տարբերության մասով, ինչպես նաև այդ դեպքում բանկերի կողմից իրականացվող գործընթացն է բարդանում։

Մեկ այլ փոփոխությամբ էլ հիփոթեքային վարկավորման պայմանները համապատասխանեցվում են հիփոթեքային վարկավորման գործընթացի շրջանակում բանկերում և վարկային կազմակերպություններում սահմանված ընթացակարգերին, ինչպես նաև վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերին ներկայացվող պահանջներին, ինչն էապես խոչընդոտում է ծրագրի իրականացմանը։

Արդյունքում՝ հնարավոր կլինի անխոչընդոտ իրականացնել ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։