ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ապրիլի 6-7-ը Մինսկում կքննարկեն ուժային կառույցների անձնակազմերի հետ աշխատանքի հարցը։ Belta-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Բելառուսի Պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ համատեղ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից Պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) պատվիրակությունները՝ կրթական աշխատանքի գծով պաշտպանության փոխնախարարների և նրանց հավասարազոր անձանց գլխավորությամբ։ Սպասվում է, որ …

