Քենեդի-կրտսերը Ջո Բայդենի հետ կմրցի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռոբերտ Քենեդի-կրտսերը փաստաթղթեր է ներկայացրել 2024 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

69-ամյա Քենեդի-կրտսերը սպանված սենատոր Ռոբերտ Քենեդիի որդին է՝ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին, որը նույնպես մահացել է մահափորձի արդյունքում։

Նախագահի պոտենցիալ թեկնածուի փաստաթղթերի գրանցումը չորեքշաբթի հաստատել է նրա նախընտրական արշավի գանձապահ Ջոն Սալիվանը։

Մասնագիտության իրավաբան Քենեդին հայտնի է որպես ջերմեռանդ բնապահպան և պատվաստումների հակառակորդ: 2021 թվականին Instagram-ը ջնջել է նրա օգտահաշիվը՝ բացատրելով, որ «բազմիցս կեղծ հայտարարություններ են տարածվել դրանվ»։

Նախագահի թեկնածու ընտրելու համար Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն անցկացնում են ներքին ընտրություններ՝ փրայմերիզ։ Քենեդին դեմոկրատների թեկնածուների շրջանում նոր կերպար է, և նրա շանսերն այնքան էլ բարձր չեն գնահատվում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս նշել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար՝ չնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Նա ընտրապայքարի մեջ պետք է մտներ ապրիլի սկզբին, սակայն, ըստ նրա օգնականների, որոշվել է հետաձգել քարոզարշավի մեկնարկը։

Տաթև Ֆռանգյան