Բրյանսկի նահանգապետը հայտարարել է «ուկրաինացի դիվերսանտների»՝ տարածաշրջան մտնելու փորձի մասին

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է, որ կասեցվել է «ուկրաինացի դիվերսանտների»՝ տարածաշրջան ներթափանցման փորձը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր ՌԴ Բրյանսկի մարզի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը կանխել է ՌԴ տարածք 20 հոգուց բաղկացած ուկրաինացի դիվերսանտների ներթափանցման փորձը Պոգարսկի շրջանի Սլուչովսկ գյուղի շրջանում։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները, սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ միասին, կրակային պարտության են մատնել հակառակորդին»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Նշվում է, որ ո՛չ ԱԴԾ-ն, ո՛չ ՊՆ-ն չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինային սահմանակից Բրյանսկի շրջանում ուկրաինական թեթև ինքնաթիռ է կործանվել, օդաչուն կալանավորվել է։

Մարտի 2-ին ռուսական իշխանությունները հաղորդել էին Բրյանսկի մարզում «դիվերսիայի» մասին, որի հետևանքով երկու տղամարդ է սպանվել։ Կրեմլը սա ահաբեկչություն է անվանել և Ուկրաինայի իշխանություններին մեղադրել դրա նախապատրաստման մեջ։

Կիևը հերքում է իր առնչությունը հարձակմանը:

Տաթև Ֆռանգյան