Լիբանանի տարածքից Իսրայելը զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Լիբանանի տարածքից հրթիռներ են արձակվել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Այս մասին գրում է Axios-ը։

Նշվում է, որ սա ամենալուրջ էսկալացիան է երկու երկրների միջև 2006 թվականի պատերազմից ի վեր։

Էսկալացիան տեղի է ունենում Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելական ոստիկանության և պաղեստինցի հավատացյալների միջև բռնության սրացումից մեկ օր անց: Հրթիռային հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր իսրայելցիներ Իսրայելի հյուսիսում նշում էին Պասեքը (հրեական Զատիկը)։

Հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով 15:00-ի սահմաններում: Իսրայելի ՊՆ պաշտոնյայի տեղեկացմամբ՝ արձակվել է 25-30 հրթիռ, մեծ մասը որսացել են Երկաթե գմբեթ համակարգի միջոցով։

Որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան գումարելու է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Երուսաղեմում, Գազայում և Լիբանանում իրավիճակի սրումը։

Էմմա Չոբանյան