Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի պաշտպանը հայտարարություն է տարածել՝ իրականացվող քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին

Լուրեր

19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
19.03.2026 | 19:55
Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆայի նավթավերամշակման գործարանին
19.03.2026 | 19:45
Աղ ու ավազ՝ ճանապարհին, վնաս՝ ծառերին․ ինչ հետևանք կարող է ունենալ ձնամաքրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 19:37
ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին
19.03.2026 | 19:34
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը Լուկաշենկոյի հետ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցն է քննարկել
19.03.2026 | 19:25
Մենք բոյկոտում ենք ԱՄՆ-ը, բայց ոչ աշխարհի առաջնությունը․ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
19.03.2026 | 19:00
Պարո՛ն Փաշինյան, ձեր ասած բելառուսամետ օլիգարխի ուժերը սափրագլուխներով ձեզ ծեծել են, չեն պատժվել, ինչո՞ւ․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 18:50
Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին
Բոլորը

Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին նշված է Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանի տարածած հայտարարության մեջ:

«Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ նախաքննությունը չի ավարտվել այն պատճառով, որ քրեական վարույթով լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ապացուցողական և քննչական գործողություններն ավարտվել են, այլ որ այդպես հարմար է գտել մեղադրանքի կողմը։

Իսկ իրականում, որքան այս քրեական վարույթով քննությունը խորանում էր, այնքան առավել ակնհայտ էր դառնում, որ Միքայել Արզումանյանին ներկայացված մեադրանքներն անհիմն են»,-նշել է Սարգսյանը։

Պաշտպանն ընդգծել է, որ վերոնշյալն առավել քան ակնհայտ էր դառնում Միքայել Արզումանյանի մասնակցությամբ կատարված առերեսումների ժամանակ, որոնց ընթացքում նրանց կողմից տրված հարցերին հնչում էին այնպիսի պատասխաներ, որոնց առկայության դեպքում անհնար էր այս քրեական վարույթով Միքայել Արզումանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմել և գործ ուղարկել դատարան։

«Նշեմ նաև, որ վերջին անգամ՝ 2023 թվականի փետրվարի 27-ին է դատարանը 2 ամիս ժամանակով երկարաձգել Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին համոզում էր, թե իբրև մի քանի տասնյակ վկաների պետք է հարցաքննեն, շարունակեն Միքայել Արզումանյանի մասնակցությամբ սկսված, սակայն դեռևս չավարտված առերեսումները, բազմաթիվ նոր առերեսումներ կատարեն վկաների ու Միքայել Արզումանյանի միջև և այդ հիմքով էլ դատարանը կալանքի ժամկետը երկարաձգել է, սակայն կալանքի երկարաձգման որոշումը ստանալուց կարճ ժամանակ անց մեղադրանքի կողմը հանկարծ որոշել է, որ ոչ միայն առերեսումներ չպետք է կատարի, այլ նաև՝ նույնիսկ սկսված առերեսումներ էլ կիսատ պետք է թողնի և շատ արագ կարգով քրեական գործի նախաքննության ավարտ հայտնի։

Ինչպես հայտնի է, Միքայել Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում որպես պաշտպանության բանակի հրամանատար Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անզգուշությամբ թերություններ թույլ տալու մեջ, որի արդյունքում էլ թշնամին գրավել է այն։

Հայտարարում և պնդում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, իսկ քրեական վարույթի նյութերի համաձայն՝ առկա իրավիճակում Միքայել Արզումանյանն արել է առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար»:

Երեմ Սարգսյանը նշում է, որ Միքայել Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա. «Սակայն, այդքանով հանդերձ, առկա են անհերքելի փաստեր, որ Միքայել Արզումանյանի կողմից պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց իրավիճակն այնպես է փոխվել, որ թշնամին մի քանի օր որևէ լուրջ հաջողություն և առաջընթաց չի ունեցել, կրել է հսկայական կորուստներ (հիշեք Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները, այդ թվում՝ «Գյոռբագյոռ» օպերացիան, որի արդյունքում թշնամին հսկայական կորուստներ է ունեցել)։ Ավելին, Միքայել Արզումանյանի հմուտ գործողությունների արդյունքում հայկական կողմի մարդկային կորուստները 2-3 անգամ կրճատվել են։

Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել։

Պետք չէ մոռանալ այդ ժամանակ Հայաստանի և Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հայտարարությունները, որ Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, սակայն հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք, որ Շուշիի գրավումն անխուսափելի է եղել, որ դա է եղել պատերազմը կանգնեցնելու պայմանը։ Ինչպես նաև այդ նույն բարձրագույն իշխանության կոչերը, որ քաղաքացիներն ինքնուրույն խմբեր կազմեն և ով՝ ինչ միջոց տանը ունի, վերցնի ու գնա Շուշին պաշտպանելու, քանի որ այն կորցնելու լուրջ վտանգ կա։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքի, թե իբրև «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված է եղել, սակայն Միքայել Արզումանյանի հրամանով յուրային ուժերը հետ են նահանջել և թշնամին նորից զբաղեցրել է այն, ապա դա ևս անհիմն մեղադրանք է։

Մասնավորապես, հաստատատապես պնդում եմ, որ «Արեգա» սարը յուրային ստորաբաժանումների կողմից ազատագրված չի եղել, ինչի վերաբերյալ բազմաթիվ անհերքելի ապացույցներ են առկա քրեական վարույթում, հետևաբար Միքայել Արզումանյանը չէր կարող նման հրաման տալ։

Առավել ևս, որ նա այդպիսի հրաման տալու իրավասություն չի ունեցել։

Մեղադրանքների մասով պաշտպանական մարտավարությունը չբացահայտելու նկատառումներից ելնելով առավել մանրամասն հիմնավորումներ չենք ներկայացնում, սակայն վստահեցնում ենք, որ օբյեկտիվ դատական քննության պարագայում այս մեղադրանքները որևէ պարագայում չեն կարող հաստատվել»,-գրել է պաշտպանը։