Ադրբեջանն արդեն 40 օր է փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով հետզհետե խորանում է ճգնաժամը։ Ստեփանակերտի խանութներում հերթեր չեն պակասում։ Հունվարի 20-ից 5 անուն ապրանք գնելու համար հերթում կանգնած գնորդը պետք է կտրոն ունենա։ Ստեղծված պայմաններում կտրոնային համակարգին անցումը դրական են գնահատում քաղաքացիները։ Համակարգը հնարավորություն է տալիս սննդի …

