Ունենք թանգարան, որի մուտքի արժեքը 60 դրամ է. Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախորդ տարի միայն ԿԳՄՍ նախարարության ենթակա թանգարաններ այցելուների թիվը կազմել է 1 մլն 78 հազար մարդ, որը 15 %-ով գերազանցում է 2021 թ-ի այցելությունների թիվը»,-կառավարության գործունեության ծրագրի 2022 թ. կատարողականի կրթության ոլորտը ներկայացնելիս ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն ընդգծեց, որ թանգարաններում տոմսերի գինը ոչ թե արժևորել, այլ արժեզրկել է թանգարան այցելությունը, որովհետև ներկայում նույնիսկ 60 դրամ մուտքի տոմս ունեցող թանգարան է գործում:

«Ես չգիտեմ ուրիշ ինչ է հնարավոր ձեռք բերել 60 կամ 100 դրամով: Որոշել ենք հրաժարվել այս գնային քաղաքականությունից, մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարվա մայիսի 1-ից մինչև 12 տարեկան երեխաների մուտքը թանգարաններ լինելու են անվճար, այդ տարիքը գերեզանցող երեխաների և ուսանողների համար կկգործի կես գին:

Թանգարանների մուտքի տոմսերի գնի հարցում հաշվի կառնեն նաև  մյուս սոցիալական խմբերի առանձնահատկությունները, սակայն, ըստ նախարարի, տոմսերի նվազագույն գինը չպետք է պակաս լինի 1000 դրամից։

Անդրեասյանը նաև հայտնեց, որ  նախատեսվում է թանգարանների միասնական կառավարում՝ միասնական բրենդավորմամբ և մարկետինգով․ այժմ էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդրման փուլում են։

Մանրաամսները՝ տեսանյութում։