Տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ» սպիրտ․ 9 մարդու կյանք փրկել չի հաջողվել. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

2020 թվականի օգոստոսի 31-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել
Ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ ծանր վիճակում, բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի մի խումբ բնակիչներ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում
18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նախկին Քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հարուցվել էր քրեական գործ (վարույթ):

Նույն ժամանակահատվածում «սուր ալկոհոլային թունավորում» և «թունավորում» ախտորոշմամբ
բուժօգնության էր դիմել Արմավիր քաղաքի 30 բնակիչ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ա.Հ.-ն, չունենալով պետական գրանցում և հատուկ թուլտվություն (լիցենզիա), 5 տարի՝ 2015 թվականից մինչև 2020 թվականը, Արմավիր քաղաքի իր տանը, սպիրտը նոսրացնելու եղանակով պատրաստել է օղի, ինչպես նաև այլ ալկոհոլային խմիչքներ, որոնք վաճառելով՝ ստացել է շահույթ՝ պետությանը պատճառելով 75 մլն 73 հազար դրամի վնաս:

Ա.Հ.-ն, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու ընթացքում, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի
բնակիչ Ա.Ա.-ի միջոցով՝ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ից ձեռք է բերել 1000 լիտր սպիրտ և, չնախատեսելով անհայտ ծագման սպիրտի մեջ հնարավոր «մեթիլ» սպիրտի առկայությունը, սպիրտը ջրով նոսրացնելով՝ պատրաստել է եռակոմպոնենտ խառնուրդ պարունակող հեղուկ և որպես ալկոհոլային խմիչք՝

վաճառել է՝ առաջացնելով 9 անձի մահ և 1 անձի առողջությանը պատճառելով ծանր վնաս:

2023 թվականի մարտի 29-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ.-ի նկատմամբ հանրային
քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն) և 279-րդ հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):

Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև, որ Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ն, լինելով անհատ
ձեռնարկատեր, զբաղվելով ալկոգելի և այլ ախտահանիչ նյութերի արտադրությամբ և իրացմամբ, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և աղբյուրից, ապօրինի ձեռք է բերել և պահել թունավոր նյութ՝ «մեթիլ» սպիրտ, որից պատրաստված` մեթանոլի թույլատրելի սահմանային չափը գերազանցող՝ 21,8%-26,33% պարունակությամբ, 1000 լիտր ծավալով եռակոմպոնենտ խառնուրդը, 2020 թվականի օգոստոսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի վաճառել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ին, իսկ 600 լիտրը, թաքցնելու նպատակով, տեղափոխել և պահել է իր մորեղբորը պատկանող ավտոտնակի նկուղում:

2023 թվականի մարտի 29-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Վ.-ի նկատմամբ
հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասով (խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

2023 թվականի ապրիլի 17-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և
վարույթի նյութերի հետ հանձնել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: