Անվտանգային նկատառումներից ելնելով կառավարությունը նպատակահարմար է գտել այդքանը ասել. Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության 2022 թվականի կարատողականի զեկույցում անդրադարձ չկա Արցախի հիմնախնդրին։ Եթե 2021-26 թթ․ ծրագրում Փաշինյանի կառավարությունը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ապա այսօր խորհրդարանին ներկայացված փաստաթղթում «Ղարաբաղյան Հիմնախնդիր» ենթագլուխը չկար, արցախյան հիմնախնդիրը ներկայացված էր «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց» ենթագլխում։

«Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր Արեմն Խաչատրայնն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ կառավարությունը տապալել է իր իսկ ծրագիրը, նշեց․ «Փաստաթղթում ինչ-որ բան ներառել-չներառելը չի նշանակում, որ ինչ-որ գործողությունների պակաս է նկատվելու կամ ինչ-որ գործողություններից զերծ է մնալու ՀՀ-ն՝ այն առումով, որ յուրաքանչյուր տարի միջոցներ է ձեռնարկել ԼՂ տնտեսական, սոցիալական զարգացման, նաև առկա խնդիրները լուծելու համար։

Եթե կառավարությունը գտել է, որ այս պահին պետք չէ այդ փաստաթղթում ամբողջությամբ և մանրամասն նկարագրել և ներառել այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսվում են, ուրեմն դա անվտանգային նկատառումներից ելնելով է արվել։ Ցավոք, երբեմն հրապարակային դիրքորոշումները և անվտանգությունը հակասում են իրար, ուստի անվտանգային նկատառումներից ելնելով՝ կառավարությունը նպատակահարմար է գտել այդքանն ասել հանրությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։