Թուրքիան հետաքննություն է սկսել 1364 անձի նկատմամբ, որոնք կարող են պատասխանատու լինել փետրվարին երկրում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով շենքերի ավերման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է Կոմերսանտը։ «Հետաքննական գործողություններ են սկսվել 1364 անձի նկատմամբ, կալանավորվել է 302 կասկածյալ։ Եվս 312 անձի նկատմամբ կալանքի որոշում է …

