Նոր սահմանափակում ԱԺ-ում․ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը ցուցումներ է տալիս՝ վարչապետին ինչ հեռավորությունից նկարահանել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր լրագրողների աշխատանքի սահմանափակման հերթական դեպքն է գրանցվել։ Խորհրդարանում հավատարմագրված Factor TV-ի լրագրողը փորձել է լրագրողների համար նախատեսված օթյակից բջջային հեռախոսով տեսանկարահանել ԱԺ դահլիճում գտնվող Նիկոլ Փաշինյանին։ Սակայն, նկարահանումը խոչընդոտվել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից։ Նա, մասնավորապես, արգելել է Factor TV-ի լրագրողին վարչապետին նկարահանել խոշոր պլանով՝ zoom-ով։

Երբ հետաքրքրվել ենք, թե սահմանափակումները որ օրենքով են կարգավորվում, ԱԱԾ աշխատակիցը անտրամաբանական պատասխան է տվել՝ նշելով, թե դա Նիկոլ Փաշինյանի անձնական տարածքն է։ Սակայն, նշենք, որ փորձել ենք նկարահանել Փաշինյանի՝ բոլորի համար անզեն աչքով տեսանելի արտաքին տեսքը։ Չենք փորձել ֆիքսել նրա համակարգչի, հեռախոսի էկրանները, ինչպես նաև՝ սեղանին դրված փաստաթղթերը։ Արձանագրենք, որ այսպիսի սահմանափակման մեր պրակտիկայում առաջին անգամ ենք հանդիպում, և այն հաջորդել է վերջին շրջանում խորհրդարանի դահլիճից տեսանյութերի տարածմանը, որտեղ վարչապետ Փաշինյանի ձեռքին թզբեհ է։

Այսօր էլ ԱԺ-ում հավատարմագրված օպերատորներին և լուսանկարիչներին զգուշացրել են Փաշինյանին նկարահանելիս շատ չմոտենալ՝ կրկին առանց հիմնավորման։ Հիշեցնենք, որ խորհրդարանի շենքում 2021 թվականից՝ Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, լրագրողների տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ է մտցվել։ Լրագրողները նախկինի նման չեն կարողանում ազատորեն տեղաշարժվել շենքի տարածքում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում լուսաբանումների որակի վրա։

Այս թեմայի շուրջ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանից, թե ինչո՞ւ է ԱԱԾ աշխատակիցը գրաքննում լրագրողի աշխատանքը։ Նա առաջարկեց հարցերն ուղղել գրավոր։ Factor.am-ն արդեն իսկ գրավոր հարցում է հղել ԱԺ համապատասխան ստորաբաժանման պատասխանատուին․ պատասխանը ստանալուն պես կրկին կանդրադառնանք թեմային։

Նարեկ Կիրակոսյան