ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ԶՖԳ պաշտոնյաներ, ինչպես նաև Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ …

