Ալիևը Բաքվում Իսրայելի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգության ու տնտեսական համագործակցության հարցեր

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է եռօրյա այցով Բաքու ժամանած Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հիանալի հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք քննարկել ենք ահաբեկչության դեմ պայքարը, երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցության ընդլայնումը։ Ես շնորհավորեցի նախագահին Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման կապակցությամբ՝ առաջին դեսպանատունը շիա մահմեդական երկրում։ Սա վկայում է աշխարհում Իսրայել պետության բարձր հարգանքի մասին»,- հանդիպումից հետո գրել է Քոենը թվիթերյան իր միկրոբլոգում։

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Բաքու է ժամանել ապրիլի 18-ին։ Նույն օրը նա հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ, այնուհետև հրեական համայնքի ներկայացուցիչների։ Հավելենք, որ Քոենը Ադրբեջան է ժամանել տնտեսական մեծ պատվիրակությամբ, որում ներկայացուցիչներ կան 20 ընկերություններից։

Հիշեցնենք, որ մարտին Իսրայել էր այցելել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Մարտի 29-ին էլ Բայրամովն ու Քոենը պաշտոնապես բացել էին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։

Էմմա Չոբանյան