Ես պատրաստ էի Նիկոլ Փաշինյանին օգնել․ Վարդան Օսկանյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

1998-2008 թթ․ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ պնդումներին, որոնք հնչեցրել էր երեկ ԱԺ ամբիոնից։

Նախկին արտգործնախարարը խոսել է այն մասին, որ պատերազմից հետո հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նոր ստեղծված իրավիճակում որոշ առաջարկներ արել։

Նրա հավաստմամբ՝ 2018 թվականին մեծ հնարավորություն կար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ և նրա բարձր լեգիտիմությամբ արցախյան հիմնահարցը խաղաղ լուծելու։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասել էր՝ թող Վարդան Օսկանյանը հրապարակի, թե 2018-19 թվականներին ինչ խորհուրդ էր տալու իրեն։

«Ասելու էի՝ պարո՛ն վարչապետ, Դուք ունեք շատ լեգիտիմություն, 80 տոկոսով ընտրվել եք երկրի վարչապետ։ Սեղանին կա նման փաստաթուղթ։ Մի՛ արհամարհեք։ Ձեր զրոյական կետից մի՛ սկսեք։ Դա իր մեջ վտանգներ է պարունակում։ Ես գիտեմ՝ Ադրբեջանի կարմիր գիծը որն է, ես գիտեմ՝ Ադրբեջանի համար որն է ընդունելին։ Ես նրան խորհուրդ էի տալու, որ գնար երրորդ տարբերակով, որ համաձայներ Ադրբեջանին վերադարձնել հինգ տարածքները՝ փաստաթղթի ստորագրման դեպքում, և բանակցեր Ադրբեջանի հետ, որ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձվեն երեքից հինգ տարվա ընթացքում։ Բայց մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ ինքն ի վիճակի է խաղաղ գոյատևելու իր հարևանի՝ Հայաստանի հետ։ Բոլոր մյուս երաշխիքները, որ այդ փաստաթղթում կային՝ Անվտանգության խորհուրդ, խաղաղապահ ուժերի ներկայություն, միջանկյալ կարգավիճակ, այդ բոլորը ուժի մեջ պետք է մտնեին»,- նշել է Օսկանյանը։

Նա համոզված է, որ եթե այդ օրերին՝ 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանը գնար այդ ճանապարհով, այսօր կլիներ ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, 20 կմ միջանցքով՝ առանց զոհերի, դե ֆակտո անկախ հայկական Արցախ։

«Նիկոլ Փաշինյանը, ունենալով այդ մեծ լեգիտիմությունը, մեր ժողովրդի աչքին կարող էր նայել և ասել, որ տալիս ենք այդ տարածքները, բայց բերում ենք իսկական խաղաղություն»,- հավելել է Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարի հավաստմամբ՝ իր խորհուդը Փաշինյանին դա էր լինելու։ Նրա համոզմամբ՝ եթե Փաշինյանը գնար իր նշած ճանապարհով, բոլոր երեք նախագահները կկանգնեին նրա կողքին։

Օսկանյանը հայտնել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է նաև 44–օրյա պատերազմից հետո և նոր ստեղծված իրավիճակում որոշ առաջարկներ արել․ «Ես այդ մասին նախկինում չեմ խոսել, առաջին անգամ եմ խոսում։ Հետպատերազմյան ստեղծված իրավիճակում ներկայացրել եմ մի քանի առաջարկներ, դրանք գրի եմ առել թղթի վրա և տվել Փաշինյանին։ Նա կարդաց դրանք, շնորհակալություն հայտնեց, մենք խոսեցինք։ Ինչո՞ւ եմ ես հիմա խոսում դրա մասին: Որպեսզի բոլորը համոզվեն` ես երբեք որևէ բան շահարկելու մտադրություն չեմ ունեցել»։

Ըստ Օսկանյանի՝ այսօր ստեղծված իրավիճակում էլ խոսակցությունները, թե այլընտրանք չկա նրան, ինչ Փաշինյանն ուզում է անել, միֆ է։ Նա հավաստիացնում է, որ առանց պատերազմի հնարավոր է Արցախը պահել ամբողջական և հայկական։

«Ես պատրաստ եմ հանդիպել այդ հարցով, եթե Փաշինյանը ցանկանա խոսել այդ մասին»,- հավելել է Օսկանյանը։

Նշենք, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ քննադատել էր Օսկանյանին՝ նրան մեղադրելով Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններում շիլաշփոթ ստեղծելու մեջ: Նախկին արտգործնախարարը վստահ է, որ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում դեռևս Մադրիդյան փաստաթուղթը իր ուժը չի կորցրել, և դրանով ՀՀ–ն կարող է մեծ հաջողությունների հասնել։ Նրա խոսքով՝ Մադրիդյան փաստաթուղթը մեծ ձեռքբերում էր, որն իշխանությունը փոշիացնում է։

Օսկանյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե Շուշին եղել է առևտրի առարկա, սուտ է, քանի որ այն երբեք չի եղել առևտրի առարկա։ Այն համարվել է Լեռնային Ղարաբաղի անբաժան մաս, և անգամ դրա մասին Ադրբեջանը հարց չի բարձրացել։ Իսկ եթե Շուշիի մասին խոսք է եղել, եղել է միայն այնտեղ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի կոնտեքստում։ «ՀՀ որևէ իշխանություն Լեռնային Ղարաբաղը ուղիղ կամ անուղղակի չի ճանաչել Ադրբեջանի մաս»,-ընդգծել է նախկին նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։