Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մոտ կա շատ փոքր դրական դինամիկա։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը: Այլ մանրամասներ փոխտնօրենը չհայտնեց։ Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ …

