Ալիևն անցել է անձնական վիրավորանքների․ ինչ է փորձում ստանալ Բաքվի բռնապետը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ելույթից շատ չանցած լրատվամիջոցներով տարածվեցին դրվագներ Իլհամ Ալիևի հակահայ ու ֆաշիստական շեշտադրումներով հայտարարությունից։ Հիշեցնենք՝ վարչապետը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29 800 քկմ է, Երևանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի և ակնկալում է, որ Բաքուն ևս կճանաչի ՀՀ սահմանները։

Այնինչ Ալիևը, խոսելով խաղաղության պայմանագրի մասին, հայտարարել է, որ ադրբեջանական բանակը շարունակում է զինվել և Երևանն ուզած, թե չուզած պետք է համաձայնի Բաքվի պահանջներին։ Ադրբեջանի նախագահն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի՝ «Արցախն Ադրբեջան» է, ինչպես 2018-ին նշում էր, որ «Արցախն Հայաստան է, և վե՛րջ»։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ալիևի պահանջին այսպես է արձագանքում։ «Ալիևը չի, որ պետք է թելադրի՝ մենք ինչ անենք և ոնց անենք»: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահմյանի գնահատմամբ էլ Փաշինյանն իր հանրային ելույթներով բազմիցս ապացուցել է, որ դեմ չէ Արցախն Ադրբեջանի կազում տեսնել, ուստի՝ ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ալիևն այլ նպատակ է հետապնդում։

Ալիևն այս անգամ ավելի հեռուն է գնացել իր ելույթում անձնական վիրավորանքներ հասցնելով Հայաստանի նախկին ղեկավարներին, Արցախի իշխանության ներկայացուցիչներին, հայտարարելով, թե Արցախում երկու ընտրություն ունեն՝ կա՛մ ապրել Ադրբեջանի դրոշի ներքո, կա՛մ հեռանալ։

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքելով Ալիևի երեկվա հայտարարությանը՝ նշել է, որ Ադրբեջանի նախագահն իր ելույթով ընդունում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, բացահայտում Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։

Ալիևը երեկ պետական հեռուստաընկերության հետ զրույցում զավեշտալի պնդում է արել՝ հայտարարելով, թե Ադրբեջանը լիակատար ազատություններ ունեցող երկիր է, որտեղ առկա են ժողովրդավարության բոլոր հիմքերը, և Ղարաբաղի հայերի հարցը պետք է լուծում ստանա մարդու իրավունքների հիման վրա։ Այնինչ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցները պարբերաբար ահազանգում են, թե Ալիևի՝ սեփական պետության քաղաքացիների իրավունքերի աղաղակող խախատումների, թե հակահայ քաղաքականության մասին։

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի զեկույցում փաստվում է, որ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում խտրականություն կա՝ պետական մակարդակով կազմակերպվող և տարվող քաղաքականության հետևանքով։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանի դպրոցական դասագրքերի բովանդակությունում ռասայական ատելություն է սերմանվում էթնիկ հայերի հանդեպ, և որ Ադրբեջանը ոչինչ չի արել դասագրքերը փոխելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան