ԵՄ-ն Ուկրաինայից գյուղմթերքի ներկրման սահմանափակումներ է նախապատրաստում

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն բանից հետո, երբ Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ սկսել են միակողմանիորեն դադարեցնել ուկրաինական մթերքի ներմուծումը, Եվրամիությունը որոշել է կենտրոնացված կերպով սահմանափակումներ մտցնել Ուկրաինայից գյուղատնտեսական որոշ  ապրանքների ներմուծման վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվականի տվյալներով՝ Եվրահանձնաժողովը դիտարկում է «կանխարգելիչ միջոցառումներ»՝ կապված հացահատիկի և ձեթի արտադրության համար օգտագործվող սերմերի մի քանի կատեգորիաների՝ առաջին հերթին ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի  առնչությամբ: ԵՄ առևտրային կանոնները Եվահանձնաժողովին թույլ են տալիս  արգելել որոշակի ապրանքների ներկրումը ՝միաժամանակ թույլատրելով տարանցումը։

Նշվում է, որ պատրաստվում է նաև փոխհատուցում արևելյան Եվրոպայի տուժած ֆերմերների համար՝ ընդհանուր մոտ 100 միլիոն եվրոյի չափով։

Ուկրաինացի ֆերմերներին աջակցելու նպատակով ԵՄ-ն չեղարկել է ուկրաինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, սակայն այդ ամենը  հանգեցրել է Արևելյան Եվրոպայում նմանատիպ ապրանքատեսակների գների կտրուկ անկմանը:

Էմմա Չոբանյան