Պատերազմի պատճառով Հայաստան վերադարձածների թիվը գերազանցում է մեկնածներինը շուրջ 8 անգամ․ 2019-2021 թ․ միգրացիոն պատկերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2019-2021 թվականներին 158.3 հազար մարդ մեկնել է իր բնակավայրից, 2021թ. դրությամբ 112.6 հազարը չի վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Միգրացիոն պատկերը Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին հետազոտությունից»։

Նրանցից 79 հազար 141-ը մեկնել է արտերկիր աշխատանքի նպատակով։ Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում աշխատանքն ավարտելու պատճառով Հայաստան է վերադարձել ընդամենը 9 հազար 721 մարդ։

Հայաստանից սովորելու նպատակով գնացել է 7 հազար 67 մարդ
Ընտանեկան պատճառներով՝ 2 հազար 299-ը
Առողջական հարցերով՝ 559 մարդ
Մասնավոր այցի նպատակով՝ 2 415 մարդ
1 631 մարդ Հայաստանից գնացել է բնակություն հաստատելու այլ երկրում
247 մարդ որպես Հայաստանից գնալու պատճառ է նշել պատերազմական գործողությունները։

Նշենք, որ հետազոտությունը ներառում է 2019-ից 2021 թվականները։ Այս ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց 44-օրյա Արցախյան պատերազմը։ Հատկանշական է նաև, որ պատերազմի պատճառով Հայաստան վերադարձածների թիվը գնացածների թիվը գերազանցում է շուրջ 8 անգամ։ 1999 մարդ որպես Հայաստան վերադառնալու պատճառ է նշել պատերազմը։ Նրանց թիվն ավելի մեծ է նոր ժամանած միգրանտների թվում։ Նոր ժամանածները՝ տվյալ բնակավայր նոր ժամանած անձինք են։ Ենթադրվում է, որ սրանք այն անձինք են, ովքեր վերադարձել են Հայաստան, բայց ոչ երկար ժամանակով։ Այսպիսով՝ նոր վերադարձած միգրանտներից 7 հազար 586-ը նշել են, որ իրենց վերադարձի պատճառը պատերազմական գործողություններն են։ Այնուամենայնիվ, որևէ կերպ չի առանձնացվում, թե խոսքը որ պատերազմական գործողությունների մասին է՝ Հայաստանում տեղի ունեցած, թե այլ երկրում։

Հայաստանից սովորելու նպատակով գնացել է 7 հազար 67 մարդ
Ընտանեկան պատճառներով՝ 2 հազար 299-ը
Առողջական հարցերով՝ 559-ը
Մասնավոր այցի նպատակով՝ 2 415-ը
Այլ երկրում բնակություն հաստատելու նպատակով՝ 1 631-ը
Պատերազմական գործողությունների պատճառով 247 մարդ

1999 մարդ որպես Հայաստան վերադառնալու պատճառ է նշել պատերազմը

Նոր վերադարձած միգրանտներից 7 հազար 586-ը նշել են, որ իրենց վերադարձի պատճառը պատերազմական գործողություններն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան