Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ալիևն ամեն ինչ անում է ՀՀ իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին միչև վերջ ստորացնելու համար»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ Ալիևը կարծում է, թե դրանով կոտրում է Հայաստանի դիմադրողականությունը՝ բարոյահոգեբանական տեսանկյունից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կոշտ ելույթ է ունեցել հայ-ադրբեջանական խնդրի, արցախյան հարցի առնչությամբ, հայտարարելով, թե Արցախի հայությունը կամ պետք է ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, կամ հեռանա, Հայաստանից էլ նա պահանջել է հայտարարել, թե՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ»:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանն ստացել է իր համար կարևոր համարվող հայտարարությունները հենց Նիկոլ Փաշինյանի շուրթերից։ «Փաշինյանը, ըստ էության, տարբեր ձևակերպումներով հայտարարել է, որ ինքը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում և որ ինքը համակերպվել է Ադրբեջանի տարածքային պահանջների հետ, բայց Ադրբեջանի համար անհրաժեշտ է, որ դրանք ունենան իրավական ամրագրումներ, այսինքն՝ փաստաթղթային կարգավիճակ։

Ալիևի այս վերջին հայտարարությունը քաղաքական գործընթացների շրջանակներում չի տեղավորվում, դա անձնական ստորացման գործընթաց է»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։