Սահմանամերձ համայնքներում մեծանում է սերունդ, որը գեթ մեկ ներկայացում չի տեսել․ պատգամավորի հարցը նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

«Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում հանրակրթական դպրոցներում թմրանյութի շրջանառության հետ կապված։ Տեղեկություն ունենք, որ ծնողական ժողովներ են հրավիրվում և ծնողներին են զգուշացնում խնդրի մասին»,- այս մասին ԱԺ-ում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա ունի նման տեղեկություն և ինչ միջոցներ են ձեռնարկվում։
«Թմրանյութերի հետ կապված համատեղ աշխատանք ենք անում Առողջապահության նախարարության հետ, «Առողջ ապրելակերպ» դասընթացների շրջանակներում, որը պարտադիր է։ Եթե կոնկրետ ահազանգեր ենք ունենում իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատում ենք»,-ասաց նա։

Նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Պատգամավորը նաև մտահոգություն արտահայտեց՝ նշելով, որ  սահմանամերձ համայնքներում մեծանում է սերունդ, որը գեթ մեկ ներկայացում չի տեսել։ Պատգամավորի դիտարկմամբ՝ կարևոր է որ մշակութային օջախները կատարեն այն գործառույթը, ինչի համար նախատեսված են, և սահմանամերձ համայնքների բնակիչները ևս մշակութային կյանք ունենան։

ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ մշակույթի ոլորտում օրենսդրական կարգավորումների կարիք կա։ Նոր նախագծեր կլինեն, որոնք կնպաստեն առկա խնդիրները լուծելուն։

Անդրեասյանը վսատհեցրեց, որ 17 կրթամշակութային ծրագրեր են իրականացվելու համայնքներում։ Նրա դիտարկմամբ՝ պետք է ակտիվացնել մշակութայնին տների գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։