24 Սեպտեմբեր 2023 | 10:32
Կանխե՛ք Բաքվին, նրա ուղերձը հստակ է՝ «Դուք խոսեք խաղաղությունից, ես կպատերազմեմ ԼՂ-ում և ՀՀ-ում»․ ՀՀ ԱԳ նախարար
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։ Մասնավորապես․ «Ես ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին բանախոսը կլինեմ այս հեղինակավոր հաստատությունում, որը կմատնանշի ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքները, անվտանգային մարտահրավերնեը, ՄԱԿ կանոնադրության սկզբունքների և նպատակների՝ ներառյալ ուժի չկիրառման և հակամարտություների խաղաղ կարգավորման ոտնահարումները` որպես աշխարհում անկայունության և լարվածության հիմնական …