09 Մայիս 2025 | 10:00
Բաքուն կրակոցների վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել, հետաքննել ենք և պարզել` խախտում չկա․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել հրադադարի խախտումների վերաբերյալ, որոնց մասին հայտարարում է Ադրբեջանը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն տվյալներ դրանց վերաբերյալ։ Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ, ըստ իրենց, կատարված խախտումների վերաբերյալ։ Մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է, ընդհանուր առմամբ, …