Այս պահին քննարկումներ չունենք, որ բարձրացնելու ենք կենսաթոշակային տարիքը․ Նարեկ Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բոլորը

ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետբյուջեի կատարման նախնական քննարկումների ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ Հայաստանում կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը կառավարությունը նախատեսում է իրականացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբ։ Նարեկ Մկրտչյանն ասաց․

«Մենք այսպիսի մի մոտեցում ունենք։ Նախ՝ կառավարության ծրագրով սահմանված պարենային զամբյուղի և նվազագույն կենսաթոշակի հարաբերակցությունը 9,3 տոկոսով գերազանցում է՝ չհաշվարկած նաև անկանխիկ վճարումների դեպքում հետվճարային համակարգը։ Հետվճարի տոկոսը 10-ից արդեն բարձրացվել է մինչև 12 տոկոս»,- մանրամասնեց նախարարը։

Ինչ վերաբերում է կենսաթոշակային տարիքի բարձրացմանը՝ Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ այս պահին կենսաթոշակային տարիքը բարձրացնելու քննարկումներ չունեն, բայց արդեն իսկ շրջանառության դրած փաթեթ կա, որ հնարավորություն է տալիս քաղաքացուն կամավոր հետաձգել կենսաթոշակ ստանալու հնարավորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան