Ում է «պատկանում» եկեղեցին․ Փաշինյանի սկսած արշավի 10-րդ օրն ու գրառումների արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ համախմբվելու կոչ արեց․ վարչապետի հերթական գրառումը դարձյալ կուսակրոնության ուխտի պահպանման հարցադրումով էր։ Փաշինյանը պնդում է՝ կաթողիկոսը զավակ ունի, եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, ինքը դա կապացուցի։ Երեկ էլ Փաշինյանը գրել էր, թե եկեղեցին նույնպես պիտի վերադարձնել ժողովրդին։

Այսպիսով, իշխանություն-եկեղեցի հեռակա առճակատումն առցանց տիրույթում շարունակվում է արդեն 10 օր։ Ո՞ւր է տանում պետության և եկեղեցու կոնֆլիկտը։

«Սա բարոյականության, դաստիարակության հարց է, չկա այդ ամենը, ի՞նչ եք ուզում։ Այն, որ սա էլ տեխնոլոգիա է, դրանում ոչ մի խոսք։ Սա կոնկրետ մեր ինքնության, տեսակի դեմ ուղղված քայլ է»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ շեշտում է՝ ղեկավարը պետության լակմուսի թուղթն է, ցուցիչն այն մասին, թե աշխարհն ինչպես է ընկալում մեզ․ «Այո, վատ է այն, ինչ տեղի է ունենում, բայց որ նայում ենք մյուս պետությունների ղեկավարներին, նրանք ավելի լավը չեն»։

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Փաշինյանը մոտ 10 օր առաջ ֆեյսբուքյան գրառում արեց՝ սրբազաններից մեկին գռեհիկ խոսույթով մեղադրելով քեռու կնոջ հետ սեռական կապի մեջ։

Ինչո՞վ է վտանգավոր ատելության խոսքի գեներացումը իշխանության առաջին դեմքի կողմից․ Երևանի ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շեշտում է՝ ամեն մեկը պետք է անձնական պատասխանատվություն կրի և որևէ կերպ չնպաստի ատելության խոսքի տարածմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան