Մենաշնորհը պահպանվում է․ «Ի-Մարկ»-ը հաշվետու չէ հանրությանը, ՊԵԿ-ը սպասում է վարույթի ավարտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունը չի շտապում վերացնել 2020 թվականին ձևավորված մենաշնորհը և դադարեցնել QR կոդերի ազգային օպերատորի՝ «Ի-Մարկ» ընկերության լիազորությունները։

Հիշեցնենք՝ Factor TV-ն հետաքննության արդյունքում պարզել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում սկիզբ է դրվել մի գործընթացի, որը հանգեցրել է նոր մենաշնորհի ձևավորման, և այդ մենաշնորհատեր ընկերության սեփականատերը ՊԵԿ նախկին փոխնախագահ Միքայել Փաշայանն է։ Մեր հետաքննությունից հետո հարուցվել էր քրեական վարույթ, որը դեռ շարունակվում է։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում վստահեցնում է՝ հետևում են իրավապահների քննությանը․ «Քննություն է իրականացվում, քննության արդյունքում կպարզվի՝ արդյո՞ք այդտեղ եղել են պաշտոնական դիրքի չարաշահումներ, կամ արդյո՞ք մարդն ինչ-որ միտումնավոր գործողություններ է արել, որ հետագայում ինքը շարունակի լինել դրա սեփականատերը կամ լինի այդ բիզնեսում, այդ հանգամանքները կուսումնասիրվեն համապատասխան մարմինների կողմից և կպարզվեն։ Բայց այն, որ այո՛, հարցեր են ծագում, թե ինչու դա այդպես տեղի ունեցավ, միանշանակ, մեզ մոտ էլ են ծագում, և մենք սպասում ենք քննության արդյունքներին, տեսնենք՝ ինչ է տեղի ունենում»։

Մինչ քրեական վարույթն ավարտվի, մինչ դրա արդյունքներով գործն ուղարկվի դատարան, մինչ դատարանը որոշում կայացնի, ազգային օպերատորը շարունակում է QR կոդեր վաճառել և հսկայական շահույթ ստանալ։

5 մլրդ 130 մլն դրամ․ պետությունը 2024 թվականին ահա այսքան է վճարել դրոշմապիտակների համար։  Տնտեսվարողներին տրամադրվել է 1 մլրդ 357 մլն հատ դրոշմապիտակ։ 2025 թվականից ավելի շատ ապրանքներ են ենթակա դրոշմավորման, այսինքն՝ ավելի շատ QR կոդեր են անհրաժեշտ, վճարողն էլ արդեն ոչ թե պետությունն է, այլ գործարարը։

«Ապրանքների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր QR կոդերով դրոշմավորման, Կառավարությունն ընդլայնում է, դա բերում է նրան, որ ավելի շատ մասնակիցներ են լինում և շահույթը մեծանում է «Ի-Մարկ» ընկերության»,- Factor TV-ի հետ զրույցում նշել է «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենց խնդիրն ապրանքների հետագծելիության համակարգի կայացումն է։

«Կան խնդիրներ, որ համակարգը դեռ կայացած չի։ Այս պահին 20 ապրանքախմբերից 10-ը մտած են այդ համակարգ։ Մնացածի դեպքում որոշվեց փուլային մոտեցում ցուցաբերել, ժամկետները հետաձգվեցին։ Ներկայում փորձում ենք համակարգը կայացնել, հետագծելիություն կայանա»,- նշում է Էդուարդ Հակոբյանը։

Ուշագրավ է, որ փաստացի մենաշնորհ ունեցող ազգային օպերատոր ընկերությունը գրեթե չի վերահսկվում, չի ներկայացնում աուդիտի արդյունքներ, հաշվետվություններ։ Factor TV-ն «Ի-Մարկ»-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ հաշվետվություններ հրապարակո՞ւմ են, որտե՞ղ կարելի է ծանոթանալ դրանց, սակայն ստացել ենք ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի բացասական պատասխանը․ «Ի-Մարկ ՍՊԸ-ն պարտավորություն չի կրում տարեկան ֆինանսական հաշվետվություններ հրապարակելու մասով»։

ՊԵԿ-ը վստահեցնում է՝ տնտեսվարողների տվյալների գաղտնիությունն ապահովված է, գերատեսչությունն ունի բոլոր լիազորությունները՝ վերահսկելու օպերատորի կողմից տիրապետվող տեղեկատվության չափը, այդ թվում՝ կազմակերպության հասանելիությունն առևտրային տվյալներին․ «Տվյալները մեր վերահսկողության ներքո են, և պայմանագրով հստակ կա, որ անվտանգ են, և պետությունն իրավունք ունի, երբ տվյալն այլ նպատակով կօգտագործվի, միջամտի»։

«Հարկ վճարողների պաշտպանություն» կազմակերպության նախագահը համամիտ չէ ՊԵԿ նախագահի հետ։ Ըստ նրա՝ տնտեսվարողների տվյալների գաղտնիությունը կապահովվեր, եթե այդ օպերատորի գործառույթներն իրականացներ պետական կառույցը։

«Ստացվում է՝ պտությունը վստահել է մի մասնավոր ընկերության՝ ամբողջ ՀՀ-ում որոշ տեսակների ապրանքներ, որ այդ ցանկում ներառված են, ամբողջ ապրանքաշրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ով ումից գնեց, ինչքանով գնեց։ Իմ կարծիքով՝ սա առևտրային գաղտնիք է, և ես շատ թերհավատորեն եմ մոտենում, որ այս տեղեկատվությունը հասանելի չի լինի այլ մրցակիցների»,- նշում է նա։

Մինչ Կառավարությունը կորոշի՝ արդյո՞ք ՊԵԿ նախկին փոխնախագահին պատկանող ազգային օպերատորը պետք է շարունակի գործունեությունը, Հայաստանի տնտեսվարողները QR կոդերի համար կրկնակի ավելի են վճարում, քան, օրինակ, Բելառուսում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան