«Գազ տվեք, արագացրեք». Փաշինյանի շարասյանն ուղեկցող պարեկների վարքագիծը քննադատության կենտրոնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Երեկ տեղեկություն էր տարածվել, թե Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս վրաերթի է ենթարկել մի քաղաքացու։ Հրապարակումներին հաջորդեցին վարչապետի մամուլի խոսնակի և ՆԳՆ-ի հերքումները։ Ապա ոստիկանությունը, ամենայն հավանականությամբ, որպես ապացույց, որ շարասյունը վթարի  մասնակից չէ, հրապարակեց տեսանյութ, որտեղ վթարի են ենթարկվում «Հյունդայի» ու «ՎԱԶ» մակնիշի մեքենաները։

Իսկ ինչպես է տեղի ունենում պատահարը․ ՊԾ կարգախումբը վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Երբ պարեկային ծառայողներն իջնում են մեքենայից, «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձում է շրջադարձ կատարել և նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է «ՎԱԶ» մակնիշի  մեքենային, ապա ճանապարհի աջ եզրային մասում կայանված պարեկային ծառայությանկարգախմբի ավտոմեքենային։ 

Այսպիսով՝ թեև ՆԳՆ-ն այդ տեսանյութով հերքեց տարածված տեղեկությունը, թե Փաշինյանի շարասյունն է վթարվել, բացահայտեց մեկ այլ խնդիր, որի մասին ոլորտի մասնագետներն ու վարորդներն ահազանգում են պարբերաբար։ Խոսքը  կիրառվող լուսաձայնային բարձր ազդանշանների, դիմելաձևի, մեծ արագությամբ սլանալու և վթարավտանգ իրավիճակներ ստեղծելու մասին է։  

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, որ Վահե Ղազարյանի նախարար նշանակվելուց հետո լքեց խորհուրդը, ապա Արփինե Սարգսյանի նշանակումից հետո վերադարձավ, նկատում է՝ պարեկների «դու»-ով, գոռգոռալով ու ագրեսիվ խոսույթը նորություն չեն։

Իոաննիսյանն անգամ հիշում է մի դեպք, երբ պարեկային ծառայողի «դուք»-ով դիմելաձևի և հարգալից վերաբերմունքի համար ՆԳ նախարարին խնդրել է խրախուսել այդ ծառայողին։ 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հետազոտել է 2022-ին Փաշինյանի շարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ու մինչ այդ արձանագրված մի քանի այլ դեպքեր՝ Փաշինյանի շարասյան մասնակցությմաբ։ Հետազոտութայն մասնակից, իրավապաշտպան Մարիամ Կանայանն ասում է՝ պարեկային ծառայողները, ինչպես երեկ, այնպես էլ այդ դեպքերում նույն վարվելակերպն են դրսևորել։ 

Իրավապաշտպանը շեշտում է՝ իշխանամերձ շրջանակներից նմանատիպ դեպքերից հետո սկսում են մեղադրել զոհին, ինչպես օրինակ Սոնա Մնացականյանի վրաերթից հետո։ 

Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ վթարի հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիները դուրս են գրվել բժշկական կենտրոնից, իսկ կին պարեկն ունի թեթև վնասվածք։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ Արմաշ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքով  նախաձեռնվել է քրեական վարույթ ավտոմեքենան վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու հատկանիշներով, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Գործով տուժող են երկու անձ՝ պարեկային ծառայողն ու «Նիսան» մակնիշի մեքենայի անչափահաս ուղևորը։ Դեռ մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան