12 Փետրվար 2025 | 12:16
Եթե քննարկում ենք, ուրեմն Ադրբեջանի համար ևս ընդունելի է. Սիմոնյանը` ապաշրջափակման փոխադարձության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլոր հարցերը քննարկվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավորություններին։ «Չկա մի բան, որ պարտադիր է Ադրբեջանի համար ու չի գործելու Հայաստանի համար»,-ասել է նա։ Ճշտող հարցին՝ ընդունելի՞ է փոխադարձությունն Ադրբեջանի համար, Սիմոնյանն արձագանքեց. «Դե, եթե քննարկում ենք, ուրեմն՝ այո՛, իհա՛րկե»։ …