«2008-ի ապրիլի 9-ին Սերժի ինաուգուրացիան էր․ Տ․Աբգարյանին և Ս․Հարությունյանին հաջորդ օրը անջատեցին ապարատներից»․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
Բոլորը

«Երկրորդ կուրսի ուսանող էի, նոր էի ծառայությունն ավարտել և հետ վերադարձել ԵՊՀ։ Իմ անունը դեռ մատյաններում մեր խմբի, հոսքի ավագը չէր գրել։ Մի կողմից շատ լավ էր, որովհետև հետապնդվում էին ուսանողները, ովքեր որ բացակայում էին փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը, շատ խիստ հետևում էին, այսինքն՝ բռնաճնշումներ, ճնշումներ, հետապնդումներ ոչ միայն մարտի 1-ի բուն մասնակիցների կամ Ազատության հրապարակում լինելու բերումով էին ենթարկվում, այլ նաև ուսանողները, ովքեր բացակայում էին դասերից, կապ չունի՝ ինչ պատճառով էին բացակայում՝ վատառողջ էին, կամ ինչ-որ հարգելի պատճառ ունեին, նրանք բոլորը դիտարկվում էին մեկ շերտի մեջ, մեկ հարթության մեջ, որ մասնակցել են Ազատության հրապարակի այդ հանրահավաքներին»,-վերհիշելով 2008-ի իրադարձությունները ԱԺ ամբիոնից պատմեց Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

«Վեդի խոշորացված համայնքից, Տափերական բնակավայրից և Եղեգնավան բնակավայրից մարտի 1-ի երկու սպանված ունենք։ Տափերականից Տիգրան Աբգարյանը, որ այդ ժամանակ ներքին զորքերի ժամկետային ծառայող էր, և Սամվել Հարությունյանը, որի հայրը այս պահին այստեղ ներկա է գտնվում, և Փոքր Վեդի բնակավայրից Խաչիկ Դավթյան, նույնպես Վեդի խոշորացված համայնքից են իրենք։ Ի՞նչն է ուշագրավ այս պատմության մեջ, որ Տիգրան Աբգարյանի և Սամվել Հարությունյանի մահը գրանցվել է ապրիլի 10-ին և 11-ին։ Ես այդ ինֆորմացիային եմ տիրապետում, 10-ին Տիգրան Աբգարյանինը և 11-ին։ Ինչու՞ եմ սա շեշտում այս ամսաթվերը, որովհետև ապրիլի 9-ին Սերժի ինաուգուրացիան էր։ Այս մարդկանց պահել էին այնքան ժամանակ, երևի ապարատներին միացրած կամ ինչ-որ ձևով, և ենթադրում եմ՝ ինաուգուրացիայից հետո այլևս աղմուկը ոչ մեկին չէր հետաքրքրում, անջատել էին երևի կյանքի ապահովող այդ սարքավորումները։

Սա է շատ կարևոր, սրա վրա էլ պետք է ուշադրություն դարձնել։ 17 տարի անց այսօր մեր հասարակությունը սպասում է, որպեսզի հենց մեր արդարադատությունն իր վճռական և վերջնական խոսքն ասի, և մենք բոլորս կարողանանք հանգիստ շունչ քաշել, և հարազատները կարողանան իրենց խիղճը թեթևացած, այո, կարողանան շարունակել իրենց առօրյա կյանքը»,-նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում այսօր տեղի էր ունենում ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկումը։

Մանրամասները՝ տեսանյութում։