09 Հունվար 2024 | 21:17
ՀՀ միլիոններ է ուղարկում ՀԱՊԿ, բայց օգնություն չի ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2023 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ է հատկացվել միջազգային տարբեր կազմակերպություններին Հայաստանի անդամակցության համար։ Ըստ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի՝ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին, ԵՏՄ-ին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, համագործակցում է կազմակերպության վեց մասնագիտացված կառույցների հետ։ ՀՀ-ն նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ է, համագործակցություններ կան ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանկոֆոնիայի …