Սերժ Սարգսյանը չի ստորագրել նամակ, որի համար ՀՀ որևէ քաղաքացի կարող է ամաչել․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Մի շաբաթ Հայաստանի ամբողջ հասարակա-քաղաքական դաշտը, օրակարգը թելադրվում էր նախագահ Սարգսյանի փոդքասթին հնչեցրած մտքերով։ Եվ ևս մեկ կարևոր ձեռքբերում՝ վերջապես կարողացանք կորզել Փաշինյանից, ստիպել, որպեսզի ինքը խոստանա, որ մինչև տարվա վերջ կհրապարակի բանակցային փաստաթղթերը։ Դա, իհարկե, հաշվի առնելով Փաշինյանի խոսքի արժեքը, այդպես առանձնապես իրավիճակը չի փոխվում, բայց ամեն դեպքում գոնե խոստում կարողացանք կորզել»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նաև 2019 թվականի բանակցային փաթեթի վերաբերյալ հարցին անդրադարձավ, ասաց, որ այն չի տեսել, սակայն մոտավորապես հասկանում է՝ ինչ նամակի մասին է խոսքը։

«Գիտեմ, որ դա մի փաստաթուղթ էր, որի վրա աշխատելով, որը որպես բանակցային հիմք վերցնելով, հնարավոր էր Հայաստանի համար ստանալ այն, ինչը մենք ցանկանում էինք։ Ինչ վերաբերվում է նամակին, ես շատ անհամբեր սպասում եմ, թե երբ է Փաշինյանը և՛ այդ նամակը, և՛ բոլոր բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Կռահում եմ, պատկերացնում եմ, թե որ նամակի մասին է գնում խոսքը։ Կարող եմ պնդել, որ նախագահ Սարգսյանը երբևէ իր կյանքում չի ստորագրել որևէ նամակ, որևէ փաստաթուղթ, որի համար Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, առավել ևս իր թիմակիցներից որևէ մեկը ստիպված լինի ամաչել։ Երբ որ նամակը հրապարակվի, և բանակցային փաթեթը հրապարակվի, այն ժամանակ դուք իմ ասածներում կհամոզվեք»,-նշեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։