Սյունիքը կօտարվեր Ադրբեջանին՝ ՌԴ-ի հովանու տակ, եթե ՀՀ-ն կատարեր նոյեմբերի 9-ի 9-րդ կետը․ Վահրամ Աթանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
09.06.2026 | 18:23
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան
09.06.2026 | 18:20
Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
09.06.2026 | 18:03
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 17:58
Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
09.06.2026 | 17:56
ԹՐԻՓՓ-ը միլիարդների ներհոսք է ապահովելու․ մտավախություն չունեմ ֆինանսական հնարավորությունների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Պատերազմի սադրիչ» որակումները՝ ուղղված Հայաստանին, պարզ շահարկում են, Ադրբեջանը երբեք կոնֆլիկտը լուծելու մոտիվացիա չի ունեցել»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը։ Նա նման պնդումները որակել է որպես «մանիպուլյացիա և շահարկում»՝ նշելով, որ դրանք փաստական հիմքեր չունեն։

Աթանեսյանի խոսքով, Մադրիդյան սկզբունքները շրջանառությունից դուրս են եկել դեռևս 2011 թվականի Կազանի ձախողված հանդիպումից հետո և այլևս որպես այդպիսին չեն քննարկվել։ Նա նշել է, որ այսպես կոչված «Լավրովի պլանը» որևէ կապ չունի Մադրիդյան սկզբունքների հետ, քանի որ վերջինս կառուցված էր ինքնորոշման իրավունքի հնարավորության վրա, մինչդեռ Լավրովի պլանում ինքնորոշման հարցով հանրաքվեն փոխարկվել էր «իրավական ուժ ունեցող կամարտահայտության», որը պետք է ընդունելի լիներ երկու կողմերի համար։
Խոսելով 2018 թվականի իշխանափոխությունից առաջ բանակցային գործընթացի մասին՝ Աթանեսյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան տեղի է ունեցել 2018-ի փետրվարին, և քննարկման հիմնական թեման ոչ թե կարգավորման առաջարկներն էին, այլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի թվակազմը 7 հոգով ավելացնելը, ինչը Ադրբեջանը մերժել է։

Անդրադառնալով 2019 թվականին իբր գոյություն ունեցած պլանին, որը, ըստ ընդդիմադիր շրջանակների, Փաշինյանը մերժել է՝ Աթանեսյանը կասկածի տակ է դրել նման պաշտոնական փաստաթղթի գոյությունը։ Նա նշել է, որ այս թեմայի շուրջ բոլոր քննարկումները հղում են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցին, որը նա որակել է
որպես «քարոզչական խոսույթ»։

Ըստ Աթանեսյանի, այդ հարցազրույցի նպատակն է եղել ցույց տալ, թե Ռուսաստանը պատասխանատվություն չունի պատերազմի հետևանքների համար․ «Պոպովի հարցազրույցը ընդունել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկություն, ուղղակի ծաղր է հանրության հասցեին», – ընդգծել է նա։

Ըստ Աթանեսյանի, Ադրբեջանը երբեք չի ունեցել կոնֆլիկտը լուծելու իրական պետական մոտիվացիա։ Նա պնդում է, որ Բաքվի նպատակը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության ոչնչացումը և բնակչության բռնի տեղահանումը, ինչի մասին, նրա խոսքով, վկայում է դեռևս 1991 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից ԼՂԻՄ-ը լուծարելու որոշումը։ «Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ոչ ոք այս հարցի հետ առերեսվելու քաջություն չի ունեցել», – ասել է նա։

Վահրամ Աթանեսյանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ձևավորված ներքաղաքական դիսկուրսի վերաբերյալ՝ նշելով, որ «հարձակում-հակադարձում» ձևաչափը ոչինչ չի տալիս հանրությանը, բացի կողմերի հետևորդներին ոգևորելուց։ Նախկին պատգամավորը կարծում է, որ ստեղծված իրավիճակում լիցքաթափման հնարավորություններից մեկը կարող է լինել բանակցային փաթեթի ամբողջական բացահայտումը, թեև նշում է, որ անձամբ ինքը որևէ նոր բացահայտում չի ակնկալում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան