Ներկայացված բյուջեն կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

«Բյուջեն, որը ներկայացվել է, կարող ենք վստահաբար կոչել ձախողումների ամփոփման բյուջե։ Կառավարության վարած խայտառակ տնտեսական քաղաքականության արդյունքում, երբ արտաքին դրական գործոնները վերացան կամ նվազեցին, մասնավորապես խոսքը վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված դրական ազդեցությանը, մենք տեսնում ենք, որ տնտեսական աճը գահավիժեց 5,2-5,4 տոկոսի միջակայքում»,-այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը խոստացել էր բարենպաստ պայմանների դեպքում ինը տոկոս տնտեսական աճ, իսկ սովորական պայմաններում՝ յոթ տոկոս․ «Հիմա մենք տեսնում ենք, որ կառավարությունը այդ թիրախը, թիրախին չի կարող հասնել, չի կարողանում»։

Խաչատրյանն արդրադարձել է նաև աճող պետական պարտքին, որը, ըստ նրա, 2026 թվականին անցնելու է 6 տրիլիոն դրամը։

«Իշխանության ներկայացուցիչները չեն էլ կարողանում նույնիսկ հաշվարկել, թե էդ պարտքը ինչ ազդեցություն ունի մեր տնտեսության վրա։ Որքա՞ն կլիներ տնտեսական աճը, եթե պարտքը լիներ սովորական, միջին ինչ-որ մակարդակի վրա։ Որովհետև եթե 5, 5․2, 5․4 տոկոս է աճը, էդ դեպքում առանց պարտքի հասկանում ենք, թե դա ինչ կարող է լինել»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։