Քննարկվում է 99 կամ 49 տարվա սցենարը․ Նիկոլ Փաշինյանը՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից՝ Մարգարայով, Կոռնիձորով՝ Ադրբեջան և հակառակը։ Սա առաջարկում ենք, որովհետև այն այսօր պատրաստ է»,-այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համագործակցությամբ Երևանում կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հայտնել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ․ TRIPP-ի համար կստեղծվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, որտեղ ռազմավարական նշանակության հարցերում ՀՀ-ն կունենա վճռական ձայնի իրավունք։

«Առանձնահատկությունն այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը։ Իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը։ Այժմ քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա սցենարը»,-նշել է վարչապետն և այլ մանրամասներ ներկայացրել նախագծի իրականացման վերաբերյալ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախագիծը ձեռնտու է տարածաշրջանային բոլոր երկրներին։

«Մեր ընկալումն ու ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրիով Նախիջևան, հետո Երասխ, երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման, Ախուրիկ շահագործելու համար։ Ունենք շատ կարճ կտոր՝ վերականգնման համար։ Մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան