«Սրտիկի ուժը»՝ գաղափարի փոխարեն․ ինչ խնդիր է լուծում Փաշինյանը Tiktok-ում և մյուս սոցցանցերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոլովակները սոցցանցերում վերջին շրջանում հավաքում են միլիոնավոր դիտումներ և կարճ ժամանակում դառնում են վիրուսային, վարչապետի բաժանորդների թիվն էլ սոցցանցերում բավական արագ է աճում: Եվ եթե, օրինակ, «Կրթվելը նորաձև է» արշավի դեպքում պետք էր ավելի շատ ջանք դնել, իսկ հոլովակները, այնուամենայնիվ, 20-30 հազար դիտում էին հավաքում, ապա հիմա ամեն բան շատ ավելի հեշտ է: Բավական է կիրառել մեկ ատրիբուտ և թեժ քննարկումն ու ռեկորդային դիտումներն ապահովված են։

Եթե նախկինում հանրությանը համախմբելու համար հարկավոր էին գաղափարախոսություն, կոնկրետ ծրագիր կամ, գոնե, խոստումներ, ապա այսօր «լայքասրտիկային» տրամադրություններ են. մեկ ժեստն էլ բավական է՝ բովանդակային քննարկումները ստվերում թողնելու, բայց աղմուկ բարձրացնելու համար:

Հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը շեշտում է՝ սա քաղաքակրթական խնդիր է՝ պայմանավորված գաղափարախոսությունների թուլացմամբ։

«Խնդիրը միայն այն չէ, որ կարողանաս խելացի բաներ ասել, որպեսզի մարդիկ բարձր գնահատեն քո խոսքը, գործը, կերպարը, խնդիրն այն է, որ այդ մեթոդով իրենք կարողանում են դաշտում, այսպես ասած, աղմուկ ստեղծել և դրանով փակել ցանկացած խելամիտ խոսք, միտք, քննարկում, գաղափար»,- ասում է նա։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝ Փաշինյանի թիմը, օրինակ, հասկացել է, որ հանրությունը, մասնավորապես, երիտասարդները հոգնել են նեգատիվից և փորձում են պոզիտիվ տրամադրությունը վարչապետի մենաշնորհը դարձնել։

«Քաղաքական ամեն ուժ արդեն ունի իր ֆիքսված ընտրազանգվածը, էդ մարդիկ հիմա պարեն, երգեն, խաշ ուտեն, միևնույն է՝ նրանց ողջունելու են, հիմա պայքարը գնում է 56-60 տոկոսի համար, որոնք բոլորին, մեղմ ասած, դեմ են»,- նշում է նա։

Իսկ թե ինչ շոշափելի ազդեցություն կունենան Փաշինյանի «սոցցանցային դիվանագիտությունը», «փլեյլիստերի» վերածված քաղաքական ուղերձներն ու «սրտիկների ուժը», ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան