«Նպատակը ոչ միայն Վազգենին և Նարեկին լռեցնելն էր, այլև ԶԼՄ-ի գործունեությունը կասեցնելը»․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Երեկ ուշ գիշերը դատարանը ապօրինաբար, քաղաքական ճնշումների համատեքստում, երկուական ամիս կալանքի դատապարտեց, բացարձակ անհիմն, Antifake լրատվական ծառայության, «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին։ Իրենք արդեն իսկ գտնվում են քրեակատարողական հիմնարկում»,-լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ տեղի ունեցածը այլախոհների դեմ հետապնդումներ են՝ ուժային, իրավապահ, դատական համակարգի օգտագործմամբ։ Մամիջանյանի խոսքով՝ սա կարելի է դիտարկել նաև ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումների ու ճնշումների համատեքստում, որովհետև առգրավվել է Antifake լրատվական ծառայության ողջ տեխնիկան։

«Այսինքն նպատակը ոչ միայն անձամբ Վազգենին և Նարեկին լռեցնելն էր, այլ նաև լրատվականի գործունեությունը կասեցնելը։ Բնականաբար, սրա մասին մենք տեղեկացնելու ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-նշեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։