Դատարանում Քոչարյանին արձագանքում եմ, Խաչատուրովը գազանաբար հարձակվում է ինձ վրա. Սարգիս Քլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

«2008 թվականի մարտի 1-ի զոհված Գոր Քլոյանի հայրն եմ, ցույցի մասնակից եմ եղել՝ տղայիս հետ միասին, բայց, ցավոք սրտի, այդ չարաբաստիկ գնդակն ինձ չդիպչեց, այլ իմ 28-ամյա որդուն»,-ԱԺ-ում հրավիրավծ քննարկման ժամանակ ասաց Սարգիս Քլոյանը։

Նա խոսեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ընթացքի մասին։ Քլոյանի խոսքով՝ այն ձգձվում է․ «Մի օր Քոչարյանն է հիվանդ, մի օր փաստաբանը չկա, մի օր դատավորն է հիվանդ, մի օր Խաչատուրովի թարգմանիչն է հիվանդ, այդպես ձգձգվեց ու ձգձգվեց չորս տարի, չորս ամիս և ոչ մի արդյունք, և այդ գործը կարճվեց, գնաց Սահմանադրական դատարան։

Հիմա, մեկ տարի է, գնում է դատավարություն։ Այս մեկ տարվա ընթացքում մենք նույնպես արդյունքի դեռ չենք հասել։ Փաստաբաններն իրենց դիրքորոշումներն են հայտնում, երկար ու բարակ, նորից բացակայություններ։ Եթե այս ձևի շարունակվի դատավարությունը, էլի մենք արդյունքի չենք հասնի»։

Նա խոսեց նաև դատարանում տիրող մթնոլորտի մասին․ «Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք ինչ է ասում դատավարության ժամանակ։ Ասում է՝ «Ես չեմ հասկանում՝ այս իրավաբաններն ի՞նչ են ուզում ինձանից։ Իմ ո՞ր մեղքիս համար են ինձ դատում։ Ես հրաման չեմ տվել, ո՞վ է ձեր ձեռքը բռնել, գնացե՛ք, ձեր սպանողներին գտե՛ք։ Եսիմ ո՞ւր է, ո՞ր ձորում, ո՞ր սարում, բախումների ժամանակ ոչ մի զոհ չի եղել։ Մի հատ «Չերյոմուխա» կա, այն էլ դեռ կասկածում ենք»։ Դա Ռոբերտ Քոչարյանի խոսքերն եմ ասում, պատկերացնո՞ւմ եք, լկտի խոսքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։