23 Ապրիլ 2025 | 12:18
Մեր իշխանությունը չի պատրաստվում ուրանալ Ցեղասպանությունը, այն չենք մոնետիզացնում. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայաստանի գործող իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը»,-այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Ցեղասպանության հիշատակը մեր բոլորի սրտերում է: Մենք՝ մեր իշխանությունը, երբեք չի ուրացել, չի պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը, ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել, դարձնել վաճառելիք արտաքին հարաբերություններում»,- ասաց իշխանական պատգամավորը: Մանրամասները` տեսանյութում: