Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

«Ես եկել եմ Գերագույն խորհրդի ժողովին մասնակցելու»,- այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում նշեց Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հարցին՝ ինչ օրակարգով է ժողովը հրավիրվել, նա չցանկացավ պատասխանել։

Նա նշեց՝ Ֆրանսիայից նոր է վերադարձել, կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսների հետ չի զրուցել, 2-ին զանգել է, սակայն զանգերն անպատասխան են մնացել։

Վահան արքեպիսկոպոսը չարձագանքեց Գարեգին Բ կաթողիկոսին հանգստի ուղարկելու վերաբերյալ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ երեկ Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսները հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով հոգևորականներին ու հավատացյալներին այսօր ժամը 17-ին հավաքվել Մայր Աթոռում։

«Եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Եվ մինչ այս հաղորդագրությունը տարածում էին իշխող ուժի համակիրները՝ իրենց հերթին կոչ անելով գնալ Մայր Աթոռ, Արագածոտնի թեմը հայտարարություն տարածեց ֆեյսբուքյան էջում։ Դեռևս դեկտեմբերի 16-ին թեմը գրել էր, որ դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Ընդվզած եպիսկոպոսների հայտարարությունից հետո պատարագի վայրը և ժամը փոխվեց․ «Դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը: Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։