Ամբողջ ընտանիքով «HelloBit»-ից ենք տուժել. քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

«Մենք ամբողջ ընտանիքով՝ 6 հոգի, տուժել ենք «HelloBit» հարթակից»,- քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից, ֆինանսական խարդախության զոհ դարձած քաղաքացին։

«Յուրաքանչյուրս հազարական դոլար ներդրել էինք, որպեսզի օգուտ ունենայինք։ «HelloBit»-ի մասին իմացել էինք մեր ծանոթ-բարեկամներից, որոնք ևս տուժել են։ Տելեգրամյան ալիքներ կային, որոնց միջոցով գալիս էին կոդեր։ Դրանք դնում էինք հավելվածի մեջ։ Հստակ ժամեր կային, մտնում էինք, կոդերը հավաքում էինք։ Օրինակ, եթե ներդնում էինք 10 դոլար, 5-6 դոլար շահույթ էինք ստանում։ Օրական մի 15 դոլար շահույթ էինք ունենում։ Երբ շահույթը մեծանում էր, արդեն 10-ի փոխարեն ներդնում էինք 15 դոլար»,- պատմեց քաղաքացին։

Սկզբում կարողացել են գումար կանխիկացնել, բայց հետո չի ստացվել։

«Երբ սկսեցին նորություններ տարածվել, որ չեն կարողանում գումար կանխիկացնել, մենք ևս փորձեցինք, չստացվեց ու իմացանք, որ արդեն ամեն ինչ կորցրել ենք»,- ասաց քաղաքացին։

Հիշեցնենք՝ ՔԿ-ի մոտ բողոքի ակցիա են իրականացնում կեղծ ներդրումային և ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները։ Նրանք պահանջում են ներկայացնել կոնկրետ օր և հստակ ժամկետ, թե երբ և ինչ մեխանիզմներով են վերադարձվելու քաղաքացիների կորցրած գումարները։ Քաղաքացիները նստացույց են հայտարարել։

Մանրամասները՝ տեսանյութում։