08 Սեպտեմբեր 2025 | 21:27
Հուզվեցի, Ռոնալդուն ձեռքս բռնեց․ ինչպես իրականություն դարձավ 13-ամյա Ռուբենի երազանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13-ամյա Ռուբենը չէր կարող պատկերացնել, որ կիրականանա այդքան սպասված երազանքը․ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հենց նա Կրիշտիանու Ռոնալդուին ուղեկցեց խաղադաշտ։ Բայց այս ամենն իր նախապատմությունն ունի՝ փոխանցում է Ռուբենը ժեստերի լեզվով՝ թարգմանչի միջոցով։ «Հինգշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, տատիկիս հետ գնացինք օդանավակայան, քանի որ չգիտեի, որ ներկա եմ լինելու։ Շատ էի ցանկանում, բայց տոմս գնել չէի կարողացել, քանի …