Վարչապետը ներողություն է խնդրել ոչ միայն քաղաքացուց, այլև ինքն իրենից, որ իրեն վատ է պահել՝ բարձր տոնը նկատի ունեմ․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ մետրոյում Նիկոլ Փաշինյանի և Արցախից տեղահանված կնոջ միջև տեղի ունեցած զրույցին և դրա շուրջ ծավալված քննարկումներին։

Անդրադառնալով վարչապետի պահվածքին, մասնավորապես, քաղաքացիների հետ շփման ընթացքում բարձր տոնով խոսելուն և մատ թափ տալուն՝ Ղազարյանը նշել է. «Երեկվա հետ կապված վարչապետն ընդունել է, որ սխալ է եղել իր տոնը, վերաբերմունքը, բառերը, ներողություն է խնդրել»։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ վարչապետը հանրային խոստում է տվել՝ փոխել իր մոտեցումը նման զգայուն թեմաների շուրջ։

«Վարչապետը հրապարակային խոստացել է, որ այդ թեմային, հատկապես այդ թեմային, որին, ես հույս ունեմ, կանդրադառնանք, ավելի հանգիստ կփորձի, ոչ ագրեսիվ։ Ուրիշ արձագանք չունեմ, քան այն, ինչ վարչապետն է ասել։ Վարչապետն ինքն է միացրել, չէ՞, այդ լայվը և լայվով պատմել՝ ինքն ինչ է մտածել, ինքն ինչու է ներողություն խնդրել ոչ միայն քաղաքացուց, այլ նաև այն մնացած քաղաքացիներից, ովքեր տեսել են դա»,- հավելել է նա։

Պատգամավորի զրույցի առանցքային թեմաներից էր Արցախ հայերի վերադարձի իրավունքի և երազանքի հարցը։ Ղազարյանը նշել է, որ վարչապետը քաղաքացուն ոչ թե զրկում է երազանքից, այլ առաջարկում է այլընտրանք։

«Երեխայի մեջ պանդուխտի հոգեբանություն մի՛ ներարկեք՝ հասկանալով, որ ավագ սերունդը, այսպես թե այնպես, կապվածություն ունի իրենց տների հետ, բայց այդ երեխան փոքր է։ Այդ երեխային անընդհատ սովորեցնել, որ սա չէ քո տունը, որտեղ դու ապրում ես, դա վնասակար է այդ մարդու համար։ Ինքն ամբողջ կյանքում այդպես սպասելու է, որ իր տուն վերադառնա։ Ասում է՝ եկեք գոնե երեխաներին չսովորեցնենք, որ սա իրենց տեղը չէ և իրենք իրենց տեղը չունեն այս աշխարհում, որովհետև Հայաստանը, ի վերջո, բոլոր հայերի հայրենիքն է»,- ասել է նա։

Թագուհի Ղազարյանը նաև մեկնաբանել է Ադրբեջանի դիրքորոշումը վերադարձի հարցում՝ համեմատելով այն հայկական կողմի մոտեցումների հետ. «Ցավով պետք է արձանագրեմ, որ այս ֆոնին Ադրբեջանն ավելի բաց խոսույթ ունի, ասում է՝ վերադարձեք, մենք էլ վերադառնանք, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա։ Մենք էլ ասում ենք՝ չէ, ո՛չ մենք վերադառնանք, ո՛չ դուք, և ստացվում է, որ Հայաստանն ավելի կաղապարված է, պակաս բաց երկիր է, քան Ադրբեջանը։ Այս խոսակցության մեջ մենք պարտվողի դերում ենք ներկայանում, որովհետև մենք գիտենք, որ դա բերելու է կոնֆլիկտի շարունակականության»։

Անդրադառնալով վարչապետի և տեղահանված կնոջ հնարավոր հանդիպմանը՝ Ղազարյանը նշել է. «Վարչապետը հրապարակային ասել է, որ ինքը կուզենար այս հարցի մասին խոսել, լսել այդ կնոջ մեղադրանքները և վերապահումներն ու արձագանքել դրանց, որպեսզի հանգիստ և կառուցողական խոսակցություն ստացվի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան