ԹՐԻՓՓ-ը փակված թեմա է․ եթե Իրանը դիմանա՝ թույլ չի տա․ եթե ԱՄՆ-ն հաղթի՝ Իրանում իշխանություն փոխվի, Վաշինգտոնի ինչի՞ն է այն պետք․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու որոշումը, անդրադարձել ներքաղաքական մթնոլորտին և արտաքին մարտահրավերներին՝ հերքելով իշխանության թեզը, թե ընդդիմության հաղթանակը կհանգեցնի պատերազմի։

Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ բանակցությունների մասին հարցին, Դանիելյանը հստակեցրեց. «Նախ՝ «Բարգավաճ Հայաստանն» է, ոչ թե «Մայր Հայաստանն» է բանակցում։ Արդեն որոշված է, որ միասնական կերպով ենք գնում, վերջնական է դա»։

Դանիելյանը բացատրեց, թե ինչու է դաշինք կազմվում հենց Գագիկ Ծառուկյանի ուժի հետ՝ նշելով ծրագրային և գաղափարական ընդհանրությունները։

«Բարգավաճ Հայաստանի ծրագիրն է՝ «Առաջարկ Հայաստանին», որը մենք նույնպես ընդունում ենք, և մեր լրացումներն ու առաջարկություններն ունենք այս առումով։ Այսինքն՝ ամբողջ հարցն այն է, որ ծրագրային և գաղափարական մոտեցումներ կային։ Եվ «Բարգավաճ Հայաստանի» թիմում կան մարդիկ, որոնք մեր բարեկամ ընկերներն են, այդ թվում՝ իմ, որոնց հետ տասնյակ տարիների հարաբերություններ կան, գաղափարական մոտեցումներ կան, նույնական հայացքներ կան»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով վարչապետի թեկնածուի հարցին՝ նա նշեց, որ նախատեսվում է մի քանի թեկնածուների միջև ժողովրդավարական մրցակցություն. «Պարոն Ծառուկյանն ասել է, որ մի քանի թեկնածուներ կան։ Դա նույնպես նոր մշակույթ է։ Եվ հնարավոր է, որ մի քանի թեկնածուների միջև լինի ժողովրդավարական ճանապարհով որոշակի մրցակցություն, և հետո բոլոր անդամները որոշումը կկայացնեն»։

Ի պատասխան մտահոգությանը, թե խոշոր կապիտալի ներկայացուցչի իշխանության գալը կարող է հանգեցնել օլիգարխիկ կառավարման, Ստեփան Դանիելյանը զուգահեռներ տարավ արևմտյան երկրների հետ։

«Եթե վերցնենք ժողովրդավարության բաստիոն Միացյալ Նահանգները, ապա դուք տեսնում եք՝ Թրամփը միլիարդատեր է, օլիգարխ է։ Ովքե՞ր բերեցին Թրամփին իշխանության։ Ասենք՝ Մասկը, որն այսօրվա դրությամբ աշխարհի ամենահարուստ մարդն է։ Հիմա երբ Հայաստանին նման բաներ են անում, որ գիտեք՝ օլիգարխները կգան իշխանության, ապա շատ ծիծաղալի է, որովհետև ժողովրդավարության բաստիոն երկրներն իրենք ամբողջովին օլիգարխիկ են»։

Խոսելով գործող իշխանության հռետորաբանության մասին, նա նշեց. «Պետք է վերջ դնել այս ատելության մթնոլորտին։ Մարդիկ հոգնել են, սթրեսների մեջ են, ու ընտրություններից առաջ այս ատելությունն ավելի է խորանում»։

Ստեփան Դանիելյանը կտրականապես հերքեց այն տեսակետը, թե ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմն անխուսափելի է։ Նրա պնդմամբ՝ պատերազմի որոշումը կայացվում է ոչ թե Բաքվում, այլ աշխարհաքաղաքական կենտրոններում։

«Գործող վարչապետը հայտարարում է, որ եթե ինքը չվերընտրվի, ապա կլինի պատերազմ։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ եթե իմ պայմաններն ընդունեն, կարող է խաղաղության պայմանագիր կնքենք, բայց հնարավոր է, որ վեց ամիս հետո ես Հայաստանի հետ չցանկանամ խաղաղության պայմանագիր կնքել։ Այսինքն, զուգահեռ աշխատանք է տարվում։ Ադրբեջանը վերջին երկիրն է, որը որոշելու է՝ Հայաստանի հետ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ չէ։ Եվ 2020 թվականին նույնպես Ադրբեջանը չէր որոշել՝ լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ։ Դա եղել է միջազգային դասավորվածություն, աշխարհաքաղաքական փոփոխություն։ Նոր պատերազմը լինելու է աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում։ Ադրբեջանին ինչ-որ ուժեր կտա՞ն թույլտվություն և հնարավորություն՝ սկսել պատերազմ, թե՞ թույլ չեն տա»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան