18 Փետրվար 2021 | 15:42
Մոսկվայում որոշել էին՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և ուղարկեցին Կարեն Կարապետյանին, բայց ժողովուրդը խառնեց քարտերը․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ես այն կարծիքին չեմ, որ Սերժ Սարգսյանն է որոշել, որ այսօրվա հայտնի անձնավորությունը հայտնվի իշխանության ղեկին. Սերժը որոշել էր ինքը մնալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Սերժ Սարգսյանը հերքեց, որ Նիկոլ Փաշինյանն իր «պրոյեկտն» է, բայց այդ տեսակետը շարունակվում է շրջանառվել: …