Կամերային թատրոնի շենքը ռեստորան չի դառնա, կտրվի սիմֆոնիկ նվագախմբին. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
Բոլորը

Պետական կամերային երաժշտական թատրոնի ու Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնի միավորման նպատակը կամերային թատրոնի շենքը չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը` հերքելով մամուլում շրջանառող լուրերը, թե մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքը վերածվելու է հերթական ռեստորանային համալիրի։

«Բացառված է, չկա նման բան։ Ես ձեզ հստակ ասում եմ` քննարկվում է շենքը սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու տարբերակը»,-ասաց Դումանյանը` շեշտելով, որ նվագախումբը տարիներ շարունակ զրկված է սեփական տարածք ունենալու հնարավորությունից։

«Սիմֆոնիկը խորթ զավակ չէ, մեր պետական նվագախումբն է»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: Նա նաև հավելեց, որ որևիցե մեկը սեփականության վկայական չունի այդ տարածքի նկատմամբ:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ լինում են իրավիճակներ, երբ միավորումը փրկություն է։ Դումանյանը վստահեցրեց, որ միավորվող թատրոններում կրճատումների խնդիր չի լինելու։ Ստեղծագործական ազատությունը պահպանվելու է։ Միաժամանակ լուծվելու է նաև սիմֆոնիկ նվագախմբին տարածքով ապահովելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում: