«Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում ընտրել ենք երեք մարզ․ Արմեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
Բոլորը

Հայաստանի սահմանամերձ համայնքներում և Արցախում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով իրականացվում է «Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի երգի պետական թատրոնը ելույթներ կունենա Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ երկու տարի է՝ թատրոնը հիմնանորոգման փուլում է, որը գրեթե ավարտին են հասցնում: Նորոգվում են  դահլիճը, ճեմասրահը, մի քանի հարկ ևս, ուստի համերգները կազմակերպվում են այլ հարթակներում: «Այս տարի նշում ենք Առնո Բաբաջանյանի 100-ամյակը, և տարին հայտարարեցինք բաբաջանյանական: Նրան նվիրված համերգային ծրագրով ենք հանդես եկել Երևանում և նույն ծրագրով լինելու ենք Հայաստանի սահմանամերձ համայնքներում: Կատարելու ենք նաև Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները»,- նշեց Սարգսյանն ու տեղեկացրեց, որ Սյունիքում հանդես են գալու օգոստոսի 13-16-ը: Ելույթ են ունենալու Մեղրիում, Կապանում, Դարպասում, օգոստոսի 5-9-ը՝ Տավուշի մարզում՝ Բերդում, Բերդավանում, Ազատամուտում: Բերդավանում երկու համերգ ունեն. այնտեղ զորամաս կա և հանդես են գալու նաև զինվորների համար, իսկ Գեղարքունիքի մարզում կլինեն հուլիսի 29-30-ին՝ Մարտունիում և Վարդենիսում:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ բոլոր համերգներից առաջ տվյալ համայնքների բնակիչներին կցուցադրեն թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Թատրոնի տնօրենը հույս հայտնեց, որ համերգային երեկոները լավ կանցնեն: